Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բանակի մարտունակությանը նպաստելուն ուղղված քայլերն անհերքելի են

Հենրիխ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պետական գործունեությունը գրեթե ամբողջությամբ անցել է ուժային կառույցներում։ Այդտեղ երկարամյա կառավարմամբ է պայմանավորված, որ Արցախի հերոս Սերժ Սարգսյանը առաջնային կարևորություն է տվել զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու լավագույն զինտեխնիկայով համալրմանը։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մեր բանակը համալրվել էր «Իսկանդեր Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերով, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով, այդ թվում համակարգի համար կումուլյատիվ բեկորային մարտական հրթիռներով, որոնց հեռահարությունը 90 կմ է, զրահահարությունը 120-160 մմ։

Ձեռք է բերվել նաև «Իգլա Ս» զենիթահրթիռային համակարգը, «ԲՈւԿ-1» համակարգը, « ՏՈՌ-1» և «Ս 300» հակաօդային պաշտպանության համակարգերը, «Տոս-1Ա» սոլնցեպյոկ ծանր հրետանային համալիր` ներառյալ արձակման կայան, տեղափոխման լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ, «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ, թռչող սարքերի պասիվ տեղորոշման ավտոբազա-համալիր, տանկային Վ-84 շարժիչ` հզորությունը 840 ձիաուժ, 1Ա41 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 Ագլեն հակատանկային ռեակտիվ նռնականետեր, ՍՎԴ 7,62 մմ դիպուկահար հրացան, հսկայական քանակությամբ հրթիռներ և հրետանային արկեր, գռասուխաներ, սկադեր, կրասուխաներ, ինժեներական ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ` ներառյալ կարճալիք ռադիոկայաններ, ավտոտեխնիկա, «ՈւԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական, «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ։

Հարկ է նշել, որ այս ցանկն ամբողջական չէ, այլ միայն մի մասն է ողջ սպառազինության, որ ձեռք է բերվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։

Եվ, չնայած այն կեղծ տեղեկություններին` կապված «Ապրիլյան» քառօրյա պատերազմի հետ` նախագահի կողմից բանակի մարտունակությանը նպաստելուն ուղղված քայլերն անհերքելի են, իսկ նպաստն անուրանալի է։

Ապագայում անհրաժեշտ է սերունդներին ճշգրիտ և հավուր պատշաճի ներկայացնել անցյալը և անցյալի փառավոր էջերը` զերծ պահելով նրանց հակահայկական քարոզչության մաս կազմող կեղծ տեղեկատվությունից և միֆերից»։