«Շահեդները» վկայում են Մերձավոր Արևելքում Իրանի՝ հերթական անգամ որպես ռազմաքաղաքական գերտերության կարգավիճակի հասնելը

Իրանական արտադրության «Շահեդ» ԱԹՍ-ների կիրառությամբ ռուսական հարվածներից քաոսի մատնված Կիևից և ուկրաինական այլ քաղաքներից բարձրացող ծուխը և միջազգային ԶԼՄ-ների արձագանքները վերջնականապես մթագնեցին էրդողանական վարչախմբի «Բայրքաթարների» գովական «փառքն»՝ ի ցույց դնելով իրանական պետության և ազգի օրինակելի կարողությունը նույնիսկ խստագույն պատժամիջոցների պայամաններում հասնելու ռազմատեխնիկական լրջագույն ձեռքբերումների։

Մոտ քառասուն տարի առաջ սադդամյան հրիթռների հարվածների անպաշտպան թիրախ դարձաձ Թեհրանում շատ լավ հասկանում են, որ Մերձավոր Արևելքում թույլ պետությունները և ազգերը կործանվում են «լավագույն» դեպքում միջազգային հանրություն կոչեցյալի երեսպաշտ կարեկցսնքի պայմաններում, ուստի պարսկերենից թարգմանաբար «վկա» նշանակող «Շահեդները» հենց փաստացի վկայում են Մերձավոր Արևելքում պետականության հարատևության խորհրդանիշ Իրանի՝ հերթական անգամ որպես ռազմաքաղաքական գերտերության կարգավիճակի հասնելուն։

 

Վարդան Ոսկանյան