Մենք ո՞վ էինք, որ հեղափոխություն անեինք

Ղրիմի կամուրջը պայթեցվեց։ Հակառուսական կողմնորոշում ունեցողները ուրախությամբ փառաբանեցին Ուկրաինայի «փայլուն» գործողությունը ու հայտարարեցին, որ ամեն ինչ նոր է սկսվում և շուտով ՌԴ-ն խորտակվելու է վերջնականապես։

1-2 օր անց ինչ-որ գործողություններ է անում ՌԴ-ն, որը դուր չի գալիս հակառուսներին ու ի՞նչ պիտի ասեն։ Այո, պիտի ասեն, որ Ղրիմի կամուրջը պայթեցրել էին հենց ՌԴ հատուկ ծառայությունները։ Պայթեցրել էին, որ առիթ ստեղծեն Ուկրաինայի դեմ ավելի դաժան գործողություններ անելու համար։

Ի դեպ, քարոզչական էս անալոգիան, թվում է, կարելի է գտնել նաև մեր պետության կյանքում տեղի ունեցած դեպքերի մեջ։

Սկզբում Սերժը Սարգսյան փողոցով մերժվում է, հեղափոխություն է արվում, ամեն ինչ ընտիր է, բայց հենց հետևանքները սկսում են երևան գալ, ի՞նչ պիտի ասվի։ Պիտի ասվի, որ հեղափոխությունը Սերժ Սարգսյանն էր կազմակերպել։ Այո, հենց Սերժը Սարգսյան։ Մենք ո՞վ էինք, որ հեղափոխություն անեինք։

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից