Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը և հրապարակել լուսանկար:

«Զրույցը վերաբերել է այսօր հայությանը հուզող բազմաթիվ հարցերի»,- լուսանկարին կից գրել է Մուսինյանը: