Ի՞նչ խաղաղություն, ստահակը երեկ կանաչ լույս վառեց թուրքիայի և ադրբեջանի առաջ, որ լայնածավալ պատերազմ սկսեն

Ի՞նչ խաղաղություն, ստահակը երեկ կանաչ լույս վառեց թուրքիայի և ադրբեջանի առաջ, որ լայնածավալ պատերազմ սկսեն։ Հայաստանն ու Արցախը վերադարձրեց 90-ականների ռազմաքաղաքական իրավիճակին, երբ Արցախի հայությունը պաշտպանում էր իր ինքնորոշման և ֆիզիկական բնաջնջումից փրկվելու իրավունքը, իսկ ադրբեջանը ցեղասպանում էր հայերին Մարաղայում, Բաքվում, Սումգայիթում, ռազմական լայնածավալ ագրեսիայով հարձակվել էր Հայաստանի Հանրապետության վրա, ամեն ժամ գնդակոծվում էր խաղաղ բնակչությունը, Հայաստանը շրջափակման մեջ էր։ Փաստացի, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, ագրեսոր և արհեստածին ադրբեջանը իր ամբողջ զինանոցով կռվում էր ազգերի ինքնորոշման իրավունքի, պատմական արդարության դեմ, նպատակաուղղված խարխլելով տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությանը։ Հիմա նորից, դարձ ի շրջանս յուր, այս պանթուրքիստ դրածոյի պատճառով։ Օրհասական այս խայտառակ իրավիճակում հայ մարդը ընդամենը երկու ընտրություն ունի` կամ մեծ պատերազմ, կամ պանթուրքիստ շակալի հեռացում։

Ժամանակը թանկ է, շատ թանկ, մինչև հոկտեմբերի վերջին շաբաթ։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

¢