Տաջիկստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է Ղրղզստանի հետ սահմանին հակամարտության զոհերի վերաբերյալ տվյալները

Սեպտեմբերին Ղրղզստանի հետ սահմանին տեղի ունեցած հակամարտության արդյունքում Տաջիկստանի գրեթե 60 քաղաքացի է զոհվել, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։ Տվյալները է տվել Տաջիկստանի փոխարտգործնախարար Սոդիկ Իմոմին՝ ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, շաբաթ օրը հայտնել է Տաջիկստանի ԱԳՆ-ը։

«Սոդիկ Իմոմին ՀԱՊԿ անդամ երկրներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Տաջիկստանի դեմ Ղրղզստանի նախապես ծրագրված ռազմական ագրեսիայի հետևանքների մասին»,- ասվում է զեկույցում։

Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ «2022 թվականի սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում Ղրղզստանի զինված կազմավորումները սպանել են Տաջիկստանի 59 քաղաքացիների <…>, 234 քաղաքացիներ ծանր վիրավորվել են, 296 քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ ոչնչացվել են, մասնավորապես՝ երեքը, ուսումնական հաստատություններ, երկու բժշկական հաստատություններ և երեք մզկիթներ»: