ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի այցն Էստոնիա (տեսանյութ)
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Էստոնիա.
▪️ համապարփակ քննարկումներ ԱԳ նախարար Մարգուս Ցաքնայի հետ. «Անկախություն, ինքիշխանություն, վճռականություն ավելի խորացնելու ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները, սրանք են այն արժեքները, որոնք միավորում են մեր համախոհ երկրներին և ժողովուրդներին, ավելի ու ավելի են մոտեցնում միմյանց:»
▪️ հանդիպում ԱԺ նախագահի հետ՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների ՀՀ ուղին,
▪️ ակտիվ մտքերի փոխանակում Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնում՝ փորձագիտական ու դիվանագիտական շրջանակների ներկայացնելով առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ջանքերը:
▪️ Ծաղիկների զետեղում Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ։
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել Էստոնիայի առաջատար լրատվամիջոցներից մեկին, որի մասին կտեղեկացնենք լրացուցիչ: