Տարեց հացենիների արմատները կտրել ու ձևել եք ըստ ձեր որոշած չափի բնաբաժակի՞

Չարենցի փողոցում կատարվածը կոչվում է բարեկարգո՞ւմ։ Ծառերը կյանքով են վճարելու ձեր փնթիության ու անպատասխանատվության համար։ Ավագանու որոշում կա շինհրապարակում ծառերը պաշտպանելու մասին։ Տարեց հացենիների արմատները կտրել ու ձևել եք ըստ ձեր որոշած չափի բնաբաժակի՞։ Հաջորդ ամառ, երբ բույսերը զանգվածային կչորանան, նորից ժավելով տեռորիզմից կխոսեք։

Բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից