Խուճապ չի եղել, մեր հրետանու հարվածներից հետո ահավոր գոռոցներ ենք լսել իրանց դիրքից (տեսանյութ)

Հայկական բանակի զինվորների հերոսական պայքարն ու այժմ շարունակվող մարտական հերթապահությունը. «Զինուժը» ռեպորտաժ է պատրաստել Սյունիքի արևելյան հատվածում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտերի մասին։

«Հրետանու հարվածներից հետո թշնամին փորձել է առաջխաղացում իրականացնել, բայց չենք թողել, ոնց տեսնում եք՝ դիրքը ամուր կանգնած է»,- «Զինուժ»-ի հետ զրույցում նշել է ժամկետային զինծառայող Արա Ավագյանը:

«Հակառակորդին վնասներ պատճառել ենք, ձայներ ենք լսել, ահավոր գոռոցներ իրանց դիրքից՝ արդեն հետ քաշվելուց հետո»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։ 
Պաշտոնական տվյալներով՝ ունենք 207 զոհված և անհետ կորած զինծառայող։
Մինչ այժմ պաշտպանության նախարարությունը զոհվածների անունները չի հրապարակել։