Պուտինն առաջարկել է «վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական լարվածությանը՝ հայտարարելով. «Ելնում ենք նրանից, որ վիճելի տարածքային հարցերի լուծման բանալին, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում պրոֆեսիոնալ և համատեղ աշխատանքի մեջ է»: Այս մասին գրում է Regnum-ը:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանի համար մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում: