Չինաստանն արձագանքել է Թայվանը պաշտպանելու մասին Բայդենի խոսքերին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարություններ է արել Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչի համար հետագայում ամերիկյան վարչակազմը ստիպված է եղել բացատրություն տալ, ասվում է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան հայտարարության մեջ։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է պաշտպանել Թայվանին՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։

«ԱՄՆ առաջնորդը մի քանի անգամ նման արտահայտություններ է արել, և ամեն անգամ ԱՄՆ վարչակազմը ստիպված է եղել բացատրել, որ Թայվանի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Չինաստանի դեսպանատունը կոչ է արել ամերիկյան կողմին դադարեցնել «Թայվանի անկախության» մասին կեղծ ազդանշաններ ուղարկելը, որոնք խաթարում են խաղաղությունը Թայվանի նեղուցում և Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունները։

Դիվանագետները հիշեցրել են, որ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը ամբողջովին Չինաստանի ներքին խնդիրն է և չի հանդուրժում արտաքին միջամտությունը։

«Չինաստանի անկախության ու տարածքային ամբողջականության հարցերում փոխզիջումների կամ զիջումների տեղ չկա»,- հավելել են Չինաստանի դեսպանատանը։