Խերսոնի շրջանի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման փորձերի ձախողման մասին

Ուկրաինայի զորքերի ցանկացած փորձ՝ հարձակվել Խերսոնի շրջանի վրա, դատապարտված է ձախողման, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը։

«Ուկրաինական բանակի բոլոր փորձերը ձախողվում են: Նրանք անընդհատ կրակի տակ են ընկնում և մեծ կորուստներ են կրում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ տարածաշրջանը գտնվում է դաշնակից ուժերի պաշտպանության ներքո։

Միաժամանակ, Ստրեմոուսովն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գնդակոծել Խերսոնի շրջանի քաղաքներն ու բնակավայրերը, սակայն դա, նրա կարծիքով, միայն ժամանակավոր երևույթ է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։