Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է կրկին հանդիպել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում բանակցություններ ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է մինչև սեպտեմբերի վերջ կրկին հանդիպել։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

«Քարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են հետագա քայլերը, և պետքարտուղարը կողմերին կոչ է արել մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել»,- նշված է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։