ՈՄԱ-ն անցկացնում է ռազմական պատրաստության արագացված դասընթացներ

Սեպտեմբերի 14-ից մեկնարկել են «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացները։Նպատակն է, որ մասնակիցներն անհրաժեշտ պահին պատրաստված լինեն և արդյունավետորեն օգնեն մեր հայրենիքին: Դասընթացներն անվճար են և նախատեսված են 16-ից բարձր տարիքի անձանց համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՈՄԱ

«Մեզ անհրաժեշտ է կամավոր սկզբունքով պատրաստվել և ցանկության դեպքում՝ ընդգրկվել տարածքային պաշտպանության գումարտակներում, որոնք համապատասխան պետական ​​կառույցների հետ ձևավորում է ՈՄԱ-ն՝ հանուն մեր օրհնյալ Հայրենիքի պաշտպանության:

Արագացված տասնօրյա անվճար դասընթացներ Երևանում.

Ընդհանուր տևողությունը՝ 10 օր

Անցկացման ժամերը՝ 17:00-20:00 (նաև՝ 21:00)

Հեռ.՝ 374 93 629421

374 96 560570

Գրանցումը՝ 16:30-ից

Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթի պատճենով, ունենալ զինվորական կամ սպորտային համազգեստ և կոշիկներ։

Վերապատրաստման անվճար դասընթացներ՝ շաբաթ և կիրակի օրերին՝ հատուկ նրանց համար, ովքեր պատրաստվել են ՈՄԱ-ում և ցանկանում են թարմացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։

Ժամերը՝ 10:00-15:00

Գրանցվելու համար՝ այս շաբաթ օրը անձը հաստատող փաստաթղթի պատճենով ներկայանալ ՈՄԱ դահլիճ։

Եռամսյա անվճար դասընթացների նոր փուլի մեկնարկը՝ սեպտեմբերի 27-ից (երկուշաբթիից շաբաթ, 19:00-22:00, անվճար)։

Գրանցման համար մեկնարկի օրը ժամը 18:30-ին անձը հաստատող փաստաթղթի պատճենով ներկայանալ ՈՄԱ դահլիճ:

Հասցեն՝ Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ)»: