Պատժամիջոցներն ու Ուկրաինային ուղղված ռազմական աջակցությունը պետք է ստիպի Ռուսաստանին տառապել. Փելոսի

Արևմուտքի գործողություններն ուկրաինական ճգնաժամի ֆոնին պետք է տառապանք պատճառեն Ռուսաստանին, հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դրա համար (հրադադարի համար – խմբ.) նշանակալի ռազմական աջակցություն (Ուկրաինայի – խմբ.), հումանիտար և տնտեսական օգնություն, ինչպես նաև պատժամիջոցներ, պատժամիջոցներ, պատժամիջոցներ, որոնք կստիպեն Ռուսաստանին տառապել», – ասել է նա Բեռլինում G7-ի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև կոչ է արել օգտագործել Ռուսաստանի Դաշնության սառեցված միջոցները Ուկրաինայի վերականգնման համար։

«Բռնագրավեք ռուսական ակտիվները, սառեցրեք դրանք, այնուհետև օգտագործեք դրանք Ուկրաինան վերականգնելու համար: Այն մեծ գումարներ կպահանջի», – հավելել է Փելոսին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։