Միքայել Վարդանյանի տրամադրած 120 մլն դրամով հայրենիքի պաշտպանները կբուժվեն նոր մասնաշենքում (տեսանյութ)

Համալսարանական հիվանդանոցի մուտքային մասնաշենքի ձախակողմյան հատվածի առաջին հարկի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:  Շենքային պայմանների ընդլայնման անհրաժեշտությունն առաջացել էր 44-օրյա պատերազմից հետո՝ Զինվորի տանը բուժվող զինվորների թվի ավելացմամբ պայմանավորված:

Առաջին հարկում, որտեղ նախատեսվում է իրականացնել վերականգողական բուժում, զինվորները հնարավորություն կունենան ֆիզիոթերապևտիկ և այլ տեսակի բուժումներ ստանալ: Նոր բաժանմունքի  հիմնանորոգման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 120 մլն դրամ: