Հռոմի Պապն Արևմուտքն անվանել է մարդկության գերեզմանոց՝ մատնանշելով նրա կեղծ ուղին

Արևմուտքը չի կարելի անվանել «օրինակ, որին պետք է հետևել», քանի որ այն սխալ ճանապարհով է գնացել, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Corriere della Sera-ին տված հարցազրույցում։

«Արևմուտքն ընդհանուր առմամբ ներկայումս օրինակելի չէ: Արևմուտքը սխալ ճանապարհով է գնացել, օրինակ՝ սոցիալական արդարության առումով», – ասել է Հռոմի Պապը։

Նա Արևմուտքն անվանել է մարդկության ամենամեծ գերեզմանոցը: Հռոմի Պապը մատնանշել է Եվրոպայի ժողովրդագրական խնդիրները՝ ընդգծելով, որ այս պայմաններում Բրյուսելը սխալ միգրացիոն քաղաքականություն է վարում։

«Մեզ պետք են մարդիկ Իսպանիայում, Իտալիայում։ Ինչու Արևմուտքը միգրանտների ինտեգրման քաղաքականություն չի վարում»,- նշել է նա։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքն այժմ «բարձր մակարդակի վրա չէ» և չի կարող օգնել այլ ժողովուրդների։