Արցախում 7 օրում հայտնաբերվել և վնասազերծվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 17 ռազմամթերք․ ՆԳՆ ԱԻՊԾ

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։

2022 թվականի սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես կանչերի, այդպես էլ արտակարգ դեպքերի քանակը:

Արցախի Հանրապետությունում հրդեհի 17 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և դաշտավայրերի ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են կրակի շիջման և մարման աշխատանքներ, կանխել նյութական և գույքային վնասները:

Ամենախոշոր հրդեհի կանչը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում: Հրդեհը բնռկվել է չոր խոտածածկույթում, ապա քամու ուժգնությամբ արագ տարածվել բնակելի շենքերին հարող տարածքներում: Կանչի վայրում աշխատել է 5 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները թաղամասի բնակիչների հետ մեկտեղ լիքվիդացրել են կրակը:

Սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչերից 4-ի դեպքում օգնություն է ցուցաբերվել առողջական խնդիր ունեցող քաղաքացիների: Վերջիններս տեղափոխվել են բժշկական հաստատություններ:

Ջրամատակարարման նպատակով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայքին ջրով ապահովելու նպատակով կատարվել է 2 ելք:

ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 4 դռան բացում:

Սակրավորական խմբերը Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման ուղղությամբ:

Յոթ օրվա ընթացքում Արցախի շրջաններից և մայրաքաղաքի հարակից տարածքներից հայտնաբերվել և վնասազերծվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 17 ռազմամթերք:

ՆԳ նախարարի կարգադրությամբ և ԱԻՊԾ տնօրենի հրամանով ուժեղացված ծառայությանը զուգահեռ, ԱԻ ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացնում են տարվա պլանային բոլոր միջոցառումները, այդ թվում՝ շարունակվում է ֆիզպատրաստության և առաջին օգնության դասընթացները: