Ֆրանսիան սխալմամբ էլեկտրաէներգիա է վաճառել և օգնություն է խնդրում հարևաններից

Ֆրանսիան օգնություն է խնդրում հարևան երկրներից էներգիայի մատակարարման հարցում՝ ավելի քան 7 գիգավատ էլեկտրաէներգիայի սխալ վաճառքի պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով RTE էլեկտրահաղորդման համակարգի օպերատորի տվյալները։

Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիան լրացուցիչ հարցում է ուղարկել հարևաններին, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիային ու Իսպանիային էլեկտրաէներգիայի մատակարարումն ավելացնելու համար։ Հարցման պատճառ է դարձել «առևտրային սխալը» էներգակիրների Électricité de Strasbourg տարածաշրջանային ընկերություններից մեկի կողմից:

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը մեծ թափ է հավաքում հակառուսական պատժամիջոցների ներդրման պատճառով։ Դրա հետևանքները եղել են ռեսուրսների պակասը և էներգակիրների գների աննախադեպ աճը։ Եվրամիությունում փորձեր են արվում անդամներին պարտավորեցնել խնայել էլեկտրաէներգիան, սակայն առանձին երկրներ չեն աջակցում։