Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան

Սեպտեմբերի 14-16-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Ուզբեկստան, տեղեկացրել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Դա նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցը կլինի այն ժամանակվանից ի վեր, երբ Չինաստանը գրեթե փակել էր իր սահմանները COVID-19-ի պատճառով։

Սի Ծինփինը կմասնակցի Սամարղանդում կայանալիք ՇՀԿ-ի գագաթնաժողովին և կհանդիպի Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։