Սուրեն Պապիկյանն այցելել է Արլինգտոն զինվորական պանթեոն (տեսանյութ)

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: ՊՆ տեղեկացմամբ, պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին: