«Մինչդեռ ձմեռը չի սկսվել». Ճապոնացիներն անօգուտ են անվանել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Yahoo News Japan-ի ճապոնական հրատարակչության ընթերցողները նշել են, որ Արևմուտքի կողմից կիրառվող հակառուսական պատժամիջոցներն անօգուտ են և ոչնչացնում են այդ երկրների տնտեսությունները։

Հրապարակած հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի եկամուտներն էներգառեսուրսների վաճառքից աճել են՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին։ Չնայած եվրոպական երկրները հայտնել են ռուսական նավթից և գազից հրաժարվելու իրենց մտադրությունը, Մոսկվան էներգակիրների արտահանումը ուղղել է ասիական և մերձավորարևելյան շուկաներ: Օրինակ, ռուսական նավթը գնում են նույնիսկ էներգակիրներ արտահանողները՝ Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։

«Զարգացած երկրները, որոնք միայն պատժամիջոցներով չկարողացան ջախջախիչ հարված հասցնել Ռուսաստանին, պատանդ և նույնիսկ զոհ են դարձրել սեփական տնտեսությունները»,- գրում է հոդվածի հեղինակը։

Ընթերցողները համաձայնել են այս կարծիքի հետ և նշել, որ Եվրոպայի համար ամենածանր հետևանքները դեռ առջևում են։

«Արևմտյան տնտեսությունն աղետալիորեն կդանդաղի պատժամիջոցների պատճառով: Երկարաժամկետ հեռանկարում մեծ է հավանականությունը, որ Արևմուտքը միակողմանիորեն պարտվելու է», – մեկնաբանել է օգտատերերից մեկը:

Մեկ ուրիշը նշել է, որ Ռուսաստանը հաղթել է Արևմուտքին պատժամիջոցների պայքարում, և էներգառեսուրսների վաճառքից երկրի աճող եկամուտը դա հաստատում է։