Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը վերանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ կլինի հետիոտների համար սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը:

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ.Խորենացու փողոց – Մ.Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ.Մաշտոցի պողոտա – Սբ.Գր.Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:

Նախապես հայցում ենք բոլորիդ ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար: Աշխատանքները իրականացվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն տարեկան ծրագրով՝ նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։