Համակուրսեցուն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի

NEWS.am-ը գրում է. «Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ»,- նշեց Նավիկյանը։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ»։