Բոլոր հանգամանքները կպարզենք և կներկայացնենք․ փոխոստիկանապետը Վեդիի միջադեպի մասին (տեսանյութ)

Վեդիում տեղի է ունեցել միջադեպ մի խումբ մարդկանց մասնակցությամբ, պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով ով է, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպին:

«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ, մի խումբ մարդկանց միջև քաշքշուկ է, վիճաբանություն է, որին արձագանքել է ոստիկանությունը»,-ասաց նա:

«Բոլոր հանգամանքները կպարզենք և կներկայացնենք: Միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ»,-ասաց նա:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը Վեդիում թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել։  Վեդու կայարանում թուրքերը հայհոյել են հայերին։

ՔԿ-ից հայտնել են, որ միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ:

Մանրամասները՝ տեսանյութում