Բրյուսելում տեղի ունեցած քննարկումը հեշտ չէր, այլ մանրամասներ չկան հայտնելու. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը։

«Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր, բայց ես ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ ու պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը ու այստեղ էլ մեզ վճռականություն է անհրաժեշտ այս օրակարգը կյանքի կոչելու համար։

Մենք պետք է հասկանանք, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն. մենք պետք է շարունակենք հետևողական աշխատել»,-հայտարարեց Փաշինյանը, վստահեցնելով, որ հանդիպումից այլ մանրամասներ չկան հայտնելու։