Հայտնի է Սոչիում Պուտինի և Էրդողանի հանդիպման օրակարգը

Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, կհամապատասխանեցնեն ժամանակացույցը՝ կապված Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ նախագահների բանակցությունները նվիրված է երկկողմ համագործակցությանը։ «Դա և տնտեսությունն է, և տարածաշրջանային խնդիրները, և Սիրիան, և Ուկրաինան, ինչպես նաև լավ հնարավորություն է՝ համապատասխանեցնելու ժամանակացույցը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով»,-ասել է Պեսկովը։