Շոլցն ու Մակրոնը շուտով կսկսեն վիճել Բրյուսելի հետ՝ Պուտինի հետ նոր երկխոսություն փնտրտուքներում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում կսկսեն «վիճել» Բրյուսելի հետ՝ Վլադիմիր Պուտինի հետ նոր երկխոսություն փնտրելու համար, Strategic Culture-ի հոդվածում գրել է մեկնաբան Մարտին Ջեյը:

Նյութի հեղինակը կարծում է, որ քաղաքական գործիչները կարող են տարաձայնություններ ունենալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որը լավ չի գլուխ հանում Մոսկվայի հետ փոխգործակցությունից։

«Ամենայն հավանականությամբ, մենք շուտով Բրյուսելում կտեսնենք Շոլցի և ֆոն դեր Լեյենի միջև վեճերը, որոնց կմիանա Մակրոնը՝ Պուտինի հետ նոր երկխոսություն փնտրտուքներում»,- նկատել է Ջեյը:

Նրա կարծիքով, Գերմանիան արդեն սկսել է ազդանշաններ տալ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխելու ցանկության մասին։

«Վերջերս պարզվեց, որ Բեռլինում հետաձգվել է Ուկրաինայի համար նախատեսված ինը միլիարդ եվրոյի օգնության փաթեթը, բացի այդ, գերմանացիները չեն կարողացել տանկեր տեղափոխել Ուկրաինային օգնություն ցուցաբերող երկրներ՝ չնայած ավելի վաղ տրված խոստումներին։ Դրանք ուղղակի «ճաքեր» չեն, այլ իրական ազդանշաններ»,- ասվում է հրապարակման մեջ։

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ԵՄ-ն արդեն ընդունել է Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների յոթ փաթեթ, ներառյալ ածխի և նավթի էմբարգոն։ Կրեմլն այդ միջոցները անվանել է տնտեսական պատերազմ։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը, իսկ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։