Չի ապահովվում իմ մուտքը ՀՅԴ-ական Մասիս Աբրահամյանի մոտ

ՄԻՊ հաստատության միջամտությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն առ այն, որ ինձ ժամը 16:00-ին կթույլատրվի այցելել «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում պահվող Մասիս Աբրահամյանին՝ նրան իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։

Հիմա եկել եմ – հասել եմ օդանավակայան, բայց անհասկանալի պատճառներով չի ապահովվում իմ մուտքը Մասիս Աբրահամյանի մոտ։

Փաստորեն, կոպտորեն խախտվում Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը ևս։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից