Համերգի ժամանակ հսկա էկրանը ընկել է պարողների վրա (տեսանյութ)

Հոնկոնգյան Mirror խմբի ելույթը ցուցադրող հսկա էկրանը շոուի ժամանակ ընկել է պարողների վրա։ Այս մասին հայտնում է The Standard-ը։

Նշվում է, որ համերգն անցկացվել է այսօր Հոնկոնգի Կոլիզեում։ Միջադեպից վնասվածքներ են ստացել երկու պարուհիներ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են Եղիսաբեթ թագուհու հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Հրապարակման աղբյուրը հայտնում է, որ խոսքը հոնկոնգյան Collar աղջիկների խմբի անդամ Սո Չինգի մասին է։

Խմբի երկրպագուները շատ էին վախեցել, համերգն անմիջապես ընդհատվել է։