Ո՞ւր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները․ իրավաբան

Առավոտից համացանցում պտտվում է տեսանյութ, որտեղ ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշի պատկերով շապիկով, ֆեյսբուքով եթեր է մտնում Ծիծեռնակաբերդից և ծաղրում է Հայոց Ցեղասպանությունը։

Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից՝ գերեզմանային լռություն:

Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները:

Անհապաղ պետք էր դրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազագույնը ատելության խոսքի և ռասիզմի համար:

Բայց դե դա էլ խոմ ընդդիմադիր գործիչ չի, որ անհապաղ քրեական գործ կարվի ու կալանավորվի:

 

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից