Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը

Հուլիսի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ:  Քննարկել են Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկագրում։

«Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային ու միջազգային սյուժեների շուրջ, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Շեշտադրվել է համապատասխան աշխատանքների շարունակության անհրաժեշտությունը 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների դրույթների խստիվ պահպանմամբ»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում։