Ե՞րբ տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հաջորդ հանրահավաքը
«Դիմադրություն» շարժման անդամները երթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։
Նշենք, որ այսօրվա հանրահավաքը ի հիշատակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի էր, որն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում նախնական դատալսումների ժամանակ մահացավ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հուլիսի 21–ին, 19։30–ին։