Անդրկովկասում ռուսական սահմանապահ զորքերը նշում են կազմավորման 100 ամյակը․ Արմավիր

Արդեն 100 տարի է, ինչ ռուս սահմանապահներն են հսկում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Ռուսաստանի ԴԱԾ Անդրկովկասյան սահմանապահ զորքերի 100 ամյակի կապակցությամբ Արմավիրի սահմանապահ ջոկատը հյուրընկալել էր ՌԴ «Կարմիր դրոշի սևծովյան նավատորմի երգի-պարի համույթ»-ին։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին և՛ ՀՀ-ում Ռուսաստանի ԴԱԾ սահմանապահ վարչության ղեկավարության անդամներ, և՛ Արմավիրի քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման մեկնարկին Սևաստոպոլից ժամանած հյուրերը ռուս սահմանապահների բարձրաստիճան ղեկավարների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին 1826թ. օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտում (1826-28թթ ռուս- պարսկական պատերազմ) ռուսական զինուժի փառավոր հաղթանակը հավերժացնող հուշակոթողին։