Հայաստանի հաջորդ, հուսով եմ՝ այլևս արդեն ազգային իշխանությունը լուրջ խնդիր պետք է դնի սոցիալական ինժեներիա իրականացնելու

Հայաստանի հաջորդ, հուսով եմ՝ այլևս արդեն ազգային իշխանությունը լուրջ խնդիր պետք է դնի սոցիալական ինժեներիա իրականացնելու, որը միտված պետք է լինի մեր հասրակության լիակատար վերակազմավորմանը վեհ և իրական արժեքների՝ հայրենասիրության, մարդասիրության, ճշմարտախոսության, պարկեշտության, համեստության, ազնվության, արդարության, սիրո և այլնի խրախուսմամբ։

Պետք է սահմանվի ամենաբարձր բարոյական նշաձողը նաև անխտիր բոլոր վերնախավերի մակարդակում, քանզի պետության կարևորագույն գործառույթներից մեկը նաև հենց վերնախավերի օրինակով հասարակության դաստիարակությունն է։

Հակառակ դեպքում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ անհայրենիքության, մարդատյացության, ստախոսության, անպարկեշտության, սնապարծության, անազնվության, անարդարության, ատելության և այլ ախտերով մեթոդաբար վարակված մեր հասրակությունը իր իսկ տարտարոսից չի ծնի այդ բոլոր ախտերի հերթական մարմնավորմանը։

 

Վարդան Ոսկանյան