Ալի Շամհանին այցելել է Ադրբեջան

Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին այցելել է Ադրբեջան։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հուլիսի 15-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին այցելել է Ադրբեջան։

Այցի շրջանակում Ալի Շամհանին կհանդիպի պաշտոնական անձանց հետ։ Տեղի կունենա մտքերի փոխանակություն երկկողմ կապերի զարգացման, տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ։