Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան․ Դավիթ Բաբայան

Հարևանների հետ հարաբերությունները պետք է շտկվեն, սակայն կան կարմիր գծեր, որոնք չպետք է խախտվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները չեն կարող տարածվել Արցախի կարգավիճակի և նրա հետագա ճակատագրի վրա, որովհետև Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակ չի կարող ապահովել Արցախի իրավունքները, ազատությունն ու ապագան»,- նշել է նա: