Ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը

Ցուցարարները, որոնք ներխուժել են Շրի-Լանկայի վարչապետի նստավայր, այրել են կառավարության շենքը։

Ավելի վաղ Reuters գործակալությունն էր տեղեկացրել, որ Շրի-Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն, ինչպես նաև նախագահ Գոդաբայա Ռաջապաքսին անվտանգ վայր են տեղափոխվել, սակայն թե որտեղ, մինչև այժմ չի հստակեցվում։

Նշենք, որ այսօր բազմաթիվ ցուցարարներ մտել են Շրի-Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսիի կեցավայր, նաև վարչապետի նստավայր՝ պահանջելով նրանց հրաժարականը։

Օրվա ընթացքում երկրի քաղաքական ուժերը ևս հայտարարել էին, որ համաձայնության են եկել Շրի-Լանկայի ղեկավարության հրաժարականը պահանջելու հարցում։ Գրավոր պահանջը ներկայացնելու էր երկրի խորհրդարանի խոսնակը։