«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի ծաղկման շրջանը

«Արփի լիճ» ազգային պարկում սկսվում է դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանը:
 Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ՝ հիանալու
ծաղիկներով:
 Դեղին ջրաշուշանը (կոկոռ, նունուֆար) հարսնամատազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր
ջրային խոտաբույս է: Հայտնի է 10 տեսակ։ ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դեղին կոկոռը:
 Աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս
գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: Ծաղկում է մայիսի վերջից մինչև ուշ աշուն:
 Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։