«Ամեն ինչում Պուտինն է մեղավոր». ԱՄՆ-ում նշել են, թե ինչպես է Բայդենը կործանում սեփական երկիրը

Բենզինը, որը ամերիկյան բարգավաճման հիմքերից մեկն է, թանկացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի
քաղաքականության պատճառով, ոչ թե՝ Վլադիմիր Պուտինի, որին ամերիկացի առաջնորդը փորձում է
մեղադրել, Fox News-ի եթերում հայտարարել է քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը։

«Տեսանելի ապագայի համար նավթն ու գազը կարևոր ռեսուրսներ են քաղաքակրթության համար, և դա
որևէ կերպ փոխել հնարավոր չէ: Սա լավ նորություն պետք է լինի Ամերիկայի համար, քանի որ այստեղ՝
Միացյալ Նահանգներում, մենք շատ բան ունենք: Մենք հարուստ ենք, քանի որ հարուստ ենք բնական
ռեսուրսներով: Բայց հանկարծ, չգիտես ինչու, Միացյալ Նահանգներում պարենային և էներգետիկ
ռեսուրսների պակաս առաջացավ, և այդ պատճառով դրանց գները բարձրացան: Ինչպե՞ս կարող էր դա
տեղի ունենալ: Ջո Բայդենն իր բացատրությունն է տվել»,- ասել է Կարլսոնը։
Լրագրողը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը գների թանկացման մեջ մեղադրել է Պուտինին։
«Ուղղակի ամոթ է: Ընդհանրապես, ուղղակի զարմանալի է, այս իրավիճակում՝ վտանգավոր: Եվ ոչ ոք մի
բառի չի հավատում, քանի որ դա բացահայտ սուտ է»,- ընդգծել է մեկնաբանը:
«Ջո Բայդենը սկսեց բղավել, որ սրանք Պուտինի գներն են, որ Պուտինն արեց այս ամենը: Բայց սա
հիմարություն է: Այնքան բացահայտ սուտ է, որ ոչ ոք չէր հավատում դրան, նույնիսկ նրանք, ովքեր ուզում
էին հավատալ, ովքեր քվեարկեցին Բայդենի օգտին, ովքեր հողմաղացներ և արևային էլեկտրակայաններ
էին ուզում, նրանք չէին կարող հավատալ դրան, քանի որ դա անհեթեթություն է»,- նշել է Կարլսոնը։