Նույն տրամաբանությամբ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իրանական է

Բաքվի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագետ հերթական անգամ զառանցել է, թե
Երևանի Կապույտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թե՝ իրանական։
Հիմնական «կռվանն» այն է, որ մզկիթը կառուցող Երևանի խանն ունեցել է թյուրքական ծագում, իսկ
քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակիչների մեծամասնությունը եղել է թյուրքալեզու։
Մի կողմ թողնելով նույնիսկ այն, որ ո՛չ Երևանի խանը և ո՛չ էլ մահմեդականները չէին կարող երբևիցե
պատկերացնել, որ իրենց հռչակելու են ադրբեջանցիներ, զավեշտալին այն է, որ նույն այս «կռվանների»
համաձայն կստացվի, որ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իր բոլոր կառույցներով՝ այդ
թվում մզկիթներով, ադրբեջանական չէ, քանի որ Շիրվանշահերն արաբական ծագում ունեցող
ամբողջությամբ պարսկականացած արքայատոհմ էին, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական
բնակչությունը՝ բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։
Հետևաբար, նույն «տրամաբանությամբ» Բաքվում գտնվող նշված ճարտարապետական համալիրը ոչ թե
ադրբեջանական է, այլ՝ իրանական։

Լուսանկարում՝ Շիրվանշահերի պալատական համալիրը Բաքվում»։
#մեր_պատասխանը_Չեմբեռլենին

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից