Դեմոկրատները ծրագրում են ազատվել Բայդենից․ ԶԼՄ-ներ

ԱՄՆ դեմոկրատական ​​կուսակցությունը նախատեսում է նոյեմբերի միջանկյալ ընտրությունների ավարտին ազատվել նախագահ Ջո Բայդենից։ Այս մասին հայտնել է Fox News-ի մեկնաբան Թոմի Լարենը։  Գրում է «Իզվեստիան»:

«Դեմոկրատները պատրաստվում են սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանան գործընթացները նոյեմբերին: Եվ երբ նրանց գործերը վատ ընթանան, նրանք կմեղադրեն Ջո Բայդենին: Կարծում եմ՝ հենց սկզբից դա նրանց պլանն էր։ Նրանք կասեն, որ պատասխանատվությունը կրում են բացառապես Ջոն և Քամալան (Հարիս)»,- բացատրել է նա Sky News Australia-ի ուղիղ եթերում:

Լարենը նաև նշել է, որ դեմոկրատները պլանավորում էին հաջորդ ընտրություններին ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, սակայն այժմ չեն դիտարկում նրա թեկնածությունը։

Լրագրողը ենթադրում է, թե 2024 թվականին այս կուսակցությունից Սպիտակ տանը տեղի համար կպայքարի Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։