Մինչև սեպտեմբերի 1-ը Ուկրաինան պետք է մարի 1,4 մլրդ դոլարի արտաքին պարտքը. «Բլումբերգ»

Մինչև սեպտեմբերի 1-ը Ուկրաինան պետք է մարի 1,4 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, այս մասին հունիսի 30-ին հայտնել է «Բլումբերգը»՝ հղում անելով սեփական հաշվարկներին և տեղեկության աղբյուրներին։

«Ուկրաինան ամենաշատը մինչև սեպտեմբերի 1-ը ունի ժամանակ, մարելու համար 1,4 միլիարդ դոլարի պարտքը՝ ներառյալ տոկոսները»,- նշում է պարբերականը։

Ուկրաինացի պաշտոնյաները ուսումնասիրում են երկրի տնտեսության ներկա վիճակի և բյուջեի կատարման հետ կապված խնդիրների դեպքում պարտքի վերակառուցման հնարավորությունը։ Մեկ այլ տարբերակ, որը դիտարկում է Կիևը, Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ոսկու և արժութային պահուստների տրամադրումն է։ Սակայն վերջինս իրավական տեսակետից վիճելի է համարվում։ Զուգահեռաբար Ուկրաինան բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ։

Մարտի սկզբին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,4 մլրդ դոլարի չափով շտապ ֆինանսական օգնությանը: Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան որոշել է լրացուցիչ 100 մլն դոլար հատկացնել Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու համար։ Նշվել է, որ միջոցները նախատեսված են պետական ​​հատվածի աշխատողներին աշխատավարձի, ինչպես նաև ուկրաինացիների սոցիալական ապահովությանն ու կենսաթոշակների վճարմանը աջակցելուն:

Ապրիլին Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Կանադայի իշխանությունների հետ 398 մլն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիր է ստորագրել, վարկի մարման համար հատկացվել է 10 տարի։