Սրանք ամեն անգամ հողերը հանձնելուց առաջ փորձում են ժողովրդին այ սենց 2 հազարներով ստել և «կուտ տալ»

Տարոն չախոյան սուբյեկտն իր էջում ուրախ ուրախ գրում է, որ հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը 68000 դրամից կդառնա 75000  դրամ, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը կբարձրանա 2000 դրամով, և այլն…

Սրանք ամեն անգամ հողերը հանձնելուց առաջ փորձում են ժողովրդին այ սենց 2 հազարներով ստել և «կուտ տալ», որ ժողովուրդը լռի և ասի. «Դե լավ, ոչինչ, թող Լաչինն էլ տան, ինձ ի՞նչ. կարևորն այն է, որ 2 հազար դրամ ավել եմ ստանալու…»:

Երկրորդը. դուք խանութ մտնում ե՞ք ընդհանրապես, ոչ հարգելի չախոյան: Ձեզ թվում է` գնաճի տակից մարդիկ դուրս են գալու՞, որ այդ երկու կոպեկով փորձում եք իբր լավություն անել:

Մսի 1 կիլոն հատում է 5000-ը:

Կարագը, կաթը, մածունը, կաթնաշոռն ու թթվասերը, հացը, ալյուրը, ձեթը, շաքարավազը, մակարոնն ու խմորեղենը, տնտեսական ապրանքները. ախր ո՞ր մեկն ասեմ. այդ աննորմալ գները որ դրել եք, դուք առնվազն 4 անգամ պիտի բարձրացնեք աշխատավարձն ու կենսաթոշակը, որ մարդիկ կարողանան գոնե չընտրել. այսօր կաթնաշոռ առնեն, թե՞` բանջարեղեն:

Ժողովու՜րդ, այդ ո՞ր օրվանից եք դարձել սենց հարմարվող: Ինձ մոտ արդեն տպավորություն է ստեղծվում, որ էլեկտրաէներգիայի 7 դրամի համար, մեկ էլ 50 դրամով տրանսպորտի բարձրացման համար աֆրիկացիներն էին իրենց ճղում մեջտեղից ժամանակին, ոչ թե հայերը:

Այդ ո՞ր օրվանից եք սկսել ձեզ չհարգել և հանուն ինչի՞: Թշնամին ձեր դուռն է քանդում արդեն` Արցախից վաղուց տեղափոխվելով Հայաստան: Մի քանի կիլոմետր ևս` և հասնում են Երևան: Իսկ ձեզ 2000 դրամով փորձում են լռեցնել:

Չեք ամաչու՞մ:

Ես որ ասում եմ ամբողջ ազգին կրթել է պետք` չեք հավատում: Մեր երկրում ոչինչ չի՜ փոխվելու, մինչև ամբողջ ժողովուրդը ոտքի չկանգնի: Սխեման պարզ է. պետք է աշխատել ժողովրդի հետ, որպեսզի լարել ներքին թշնամիներին և հնարավորություն ստանալ արտաքին թշնամուց ազատվել:

Ժողովուրդը պետք է հասկանա, որ ներկայիս իշխանությունները` թուրքական շահերը սպասարկողներն են, ու քանի դուք սատարում եք սրանց` լավ իմացեք, որ դուք սատարում եք ալիևին և իրենց ամբողջ խունտայի միասնական դավադիր պլանների մասն եք կազմում:

Սա է իրականությունը:

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից