Արցախի նախագահը պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու
անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական
բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի
հուշահամալիր,  հարգանքի տուրք մատուցել և  մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։
Արցախի նախագահի աշխատակազմից  հայտնում են, որ այնուհետև երկրի ղեկավարն այցելել է
զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված
զինծառայողների շիրիմներին։