Ուրեմն, ասում են, միլիոնավոր զոհեր են լինելու. 2

Մարդկությունը կարող է նորից քշվել պատվաստումների ճանապարհով

 

Սկիզբը` այստեղ 

Առողջապահության համաշխարհային ցանց («The World Health Network»)  ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը հունիսի 23-ին հայտարարել է «կապկի ծաղիկ» վարակիչ հիվանդության արդեն համավարակի (պանդեմիայի) վերածվելու մասին, կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես նշել է.

«Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների,- նշված է ԱՀՑ հաղորդագրության մեջ:- Անգամ ծաղկի համեմատ մահվան ավելի քիչ ցուցանիշներով, քանի դեռ տարածումը կանխող գործողություններ չեն ձեռնարկվել, միլիոնավոր մարդիկ կմահանան, շատերը կկուրանան կամ հաշմանդամություն ձեռք կբերեն»:

Միլիոնավոր… Դե, իհարկե, հիշեցինք, թե կապկի ծաղկի առնչությամբ միլիոնավոր զոհերի առնչությամբ ավելի վաղ էլ որտեղ և ինչ ենք կարդացել, ու հոդվածի նախորդած մասում խոստացել էինք դա ներկայացնել:

Ընթերցողն էլ, հավանաբար, հիշում է, որ ներկայիս համավարակից առաջ Աֆրիկայից դուրս կապկի ծաղկի ի հայտ գալու մասին առաջին հաղորդագրությունն ի հայտ եկավ այս տարվա մայիսի 7-ին: Ըստ այդմ, հիվանդը Լոնդոնի բնակիչ է, որն հիվանդության ի հայտ գալուց առաջ Նիգերիայից է վերադարձել։ Այնուհետև Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրներում հայտնաբերվել են հիվանդության հազարավոր դեպքեր ու հաղորդվել դրանց մասին: Հիմա ուշադրություն դարձրեք ամսաթվին` մայիսի 7:

Անդրադառնալով կապկի ծաղկի բռնկմանը, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում դեռ ս. թ. մայիսի 21-ին ներկայացրել է մի շատ ուշագրավ տեղեկություն, որը ստորև ներկայացնում ենք թարգմանաբար: Գրառման  մեջ մասնավորապես նշված է.

«2021 թվականի մարտ (ընդգծումը` մերը).

NTI ուսումնական վարժանք- թրեյնինգ` գործընկերությամբ Մյունխենի անվտանգության համաժողովի

Նպատակը` բարձր հետևանքներով կենսաբանական սպառնալիքների նվազեցում

Թեմա… Ուշադրություն` կապկի ծաղկի բռնկում

Դա էլ քիչ էր՝ դիտենք սցենարը…

Թրենինգի սցենարի համաձայն`

Կապկի ծաղկի բռնկումը մեկնարկում է 2022 թվականի մայիսի կեսերին

Առաջին վարակները տեղային են և ինքնըստինքյան մարում են

Իսկ 2023 թվականի հունվարին, ըստ սցենարի, արդեն համավարակ է. վարակված է 83 երկիր, 70 միլիոն հիվանդացած, ավելի քան 1 միլիոն մահացած» (ընդգծումը` մերը):

Այսպիսով NTI-ին դեռ 2021թ. մարտին հրապարակելով Մյունխենի անվտանգության համաժողովի հետ գործընկերությամբ ուսումնական վարժանք- թրեյնինգի հետ կապված որոշ տեղեկություններ, վարժանք- թրեյնինգի սցենարով ներկայացրել է նոր համավարակի, իսկ եթե որոշակի, ապա հենց կապկի ծաղկի հետ կապված մի մղձավանջային իրավիճակ, որը, հիշյալ սցենարի համաձայն, սպասվում է մարդկությանը: Ընդ որում, ավելի քան մեկ տարի առաջ գրեթե ճշգրիտ կերպով նշել է կապկի ծաղկի բռնկման սկիզբը` «2022 թվականի մայիսի կեսերին: Չենք կարող հավատալ նրանց ոչ մարգարե լինելուն, ոչ էլ տվյալ դեպքում մի շարք համընկնումների պատահականությանը:

Համընկնում 1-ին. վարակիչ բազմաթիվ հիվանդություններից խոսքը հենց կապկի ծաղկի մասին է:

Համընկնում 2-րդ. ավելի քան մեկ տարի առաջ ճշգրիտ նշված է հիվանդության բռնկման սկիզբը` «2022 թվականի մայիսի կեսերին»:

Համընկնում 3-րդ, որը մոտ է իրականություն դառնալուն (2023թ. հունվարին դեպքերի քանակի որոշ տարբերությունն այս դեպքում էական չի լինի). վերոնշյալ սցենարի համաձայն` 2023թ. հունվարին կապկի ծաղկով վարակված կլինեն 83 երկրի բնակիչներ: Ըստ ԱՀՑ-ի հունիսի 22-ի հաղորդագրության , որը ներկայացրել է Газета.Ру -ն, նշված օրվա դրությամբ կապկի ծաղկի հաստատված դեպքերն աշխարհում արդեն գրանցվել են 58 երկրում:

Կան նաև ապշեցուցիչ այլ համընկնումներ, որոնք Աշոտ Բարսեղյանը հավանաբար չի նկատել, համենայն դեպս, դրանց մասին չի նշել: Այդ համընկնումները, որոնք վկայում են, որ կապկի ծաղկի նոր վիրուսն արհեստական ծագում ունի, իսկ բռնկումը, ապա համավարակը կանխամտածված են և, նոր կորոնավիրուսի համավարակից հետո կամ դրան զուգահեռ, մարդության կամ որոշակի երկրների ազգաբնակչության, այդ պետությունների դեմ կենսաբանական պատերազմի հերթական դրսևորումը, կներկայացնենք առաջիկայում: Ճիվաղների` «այս աշխարհի ճարտարապետների» ծրագրերը հեռուն են գնում…

Շարունակելով իր գրառումը, Բարսեղյանը գրել է.

«Այս թրենինգի սցենարի առաջին կետը՝ հանկարծակի կյանքի է կոչվում

Հենց 2022 թվականի մայիսին ԱՀԿ-ի կողմից գրանցվեց կապկի ծաղիկը որպես բռնկում ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրալիայում, Պորտուգալիայում, Կանադայում, Շվեդիայում, Բելգիայում, Իտալիայում, Ֆրանսիայում»:

Իր հրապարակմանն Աշոտ Բարսեղյանը կցել է NTI-ի համապատասխան հրապարակման սքրինշոթը , իսկ գրառման սկզբում գրել. «Ասում էր, չէ, Բիլ Գեյթսը, որ ինքն այդպես չի թողնի: ВОЗ-ի տղա, այդտեղ էլ ինչ ասես…»:

Ասելու բան, այնուամենայնիվ, կա. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս ասել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի:

«Կլինի ևս մեկը»,- ասել է նա :

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան