Թուրքիայի կողմից իրականացվող պանթուրանական նախագիծն ունի մի քանի կարևոր բաղադրիչ․ Արման Աբովյան

Թուրքիայի կողմից իրականացվող պանթուրանական նախագիծն ունի մի քանի կարևոր բաղադրիչ։ Այն ներառում է ռազմական բաղադրիչ («Թուրանի» բանակը Ստամբուլում գլխավոր շտաբով), տնտեսական (թյուրքական պետությունների տնտեսական խորհուրդ, կենտրոնակայանը՝ Անկարայում), քաղաքական (թյուրքական պետությունների խորհուրդ, կազմակերպության կենտրոնակայանը՝ կրկին Ստամբուլում) և կրթական (թյուրքալեզու երկրների և շրջանների կրթական խորհուրդ, կենտրոնակայանը՝ Իզմիրում)։

Անշուշտ, Թուրքիան վարում է թուրքացման (օսմանացման) և Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և այլնի երիտասարդների ու երեխաների մտքի հետ աշխատելու մակարդակով՝ իր պանթուրանական նախագծին ներքաշվելու շատ նպատակաուղղված քաղաքականություն։

Պակաս կարևոր չէ նաև վաղ մանկությունից թյուրքալեզու պետությունների բնակիչներին սերմանել կայսերական արժեքների ընդհանուր համակարգը և համաշխարհային պատմության թուրքական մեկնաբանությունը:

Ավելորդ չի լինի նշել, որ այս դեպքում հայերը ներկայացված են թշնամի էթնոսով, իսկ Արևմտյան և Արևելյան Հայաստանում թուրքերի կողմից հայ բնակչության տոտալ ոչնչացման կամ Արցախի Հանրապետության օկուպացիայի հարցի և ընդհանրապես Հայկական հարցի մասին այս ուսումնական ծրագրերում կլինեն ամբողջությամբ թուրքամետ տեղեկատվություն։

Ահա թե ինչ են գրում այս մասին թուրքական մամուլը։

Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը, Ուզբեկստանը հաստատել են միատեսակ դասագրքեր։

Նուր-Սուլթանում կայացել է Թուրքական միջազգային ակադեմիայի 5-րդ Գիտական խորհուրդը։

Թուրքական միջազգային ակադեմիայի անդամ երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը, Ուզբեկստանը, ստորագրել են «Ընդհանուր թյուրքական պատմություն», «Ընդհանուր թյուրքական գրականություն» և «Ընդհանուր թյուրքական աշխարհագրություն» դասագրքերը միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում ներառելու մասին արձանագրություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թյուրքական պետությունների միջև ուսանողների փոխանակման ծրագրերի ընդլայնումը, կրթության և գիտության ոլորտում համագործակցության համակարգումը մեկ կենտրոնից և ակադեմիայի 2022 թվականի գործունեության ծրագրի հաստատումը։

Ես իսկապես ուզում եմ հարցնել իշխանամետ հայ պատգամավորներին, պաշտոնյաներին ու շարքային թյուրքասերներին, ովքեր պատռում են իրենց շորերը՝ ապացուցելով, որ Թուրքիան հայերի հաշվին պանթուրանական նախագիծ չի իրականացնում։

Ինչո՞ւ են նրանք պաշտպանում թուրքական շահերը՝ փաստացի դառնալով հակահայկական թշնամու տարր։

Միգուցե նրանք ուղղակի խլացել են կամ կարդալ չգիտեն կամ գուցե պարզապես խելագարվել են… չգիտեմ… Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչն է ստիպում այս հայկական ազգանուններով մարդկանց երկիրը թուրք գազանի երախը տանել:

Ուղղակի զարմանալի է, որ մենք հասանք այնպիսի վիճակի, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդիկ հենց նույն պետությունը տանում են դեպի կործանում։

Եթե լուրջ, միգուցե այնտեղ զանգվածային պրոթուրքամետ փսիխո՞զ է։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից