Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հարվածեցին ԱՄՆ-ին, բայց այդ հետևանքները սպասելի էին. Բայդեն

ԱՄՆ-ը և Եվրոպան տեղյակ էին հակառուսական պատժամիջոցների ազդեցության մասին էներգետիկ շուկայի վրա, հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը բենզինի գների աննախադեպ աճի կապակցությամբ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձում։

Նրա խոսքով, բոլոր կողմերը հստակ հասկանում էին, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող սահմանափակումները կառաջացնեն էներգառեսուրսների գների բարձրացում։

«Ռուսաստանն աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողներից մեկն է: Մենք դադարեցրել ենք նավթի մատակարարումները ԱՄՆ, և Եվրոպայում մեր գործընկերները նույնն են արել՝ իմանալով, որ մեզ սպասում է բենզինի գների բարձրացում»,- նշել է Բայդենը:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կարող էր «աչք փակել» Ռուսաստանի Դաշնության գործողությունների վրա և այդպիսով խուսափել վառելիքի գների ռեկորդային աճից։

«Կարծում եմ, որ դա սխալ կլիներ, ես այդպես էի կարծում այն ​​ժամանակ և այդպես եմ կարծում հիմա», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նշել է, որ 2022 թվականի փետրվարից ԱՄՆ-ում բենզինի գները բարձրացել են միջինը երկու դոլարով, իսկ այլ երկրներում՝ ավելի շատ։