Տեսչական մարմինը մանրամասներ է հայտնում Խոսրովի անտառում անկած բեզոարյան այծի դեպքից

Ս.թ. հունիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։

ԲԸՏՄ-ի գտեղեկացմամբ, տեսուչներն անմիջապես մեկնելով դեպքի վայր հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարությունը հյատարարություն էր տարածել, որ 2022 թվականի հունիսի 22-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հայտնաբերվել են բեզոարյան այծի մնացորդներ:

Կենդանու անկման պատճառները պարզելու համար տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնին և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին:

Հիշեցնում ենք, որ Բեզոարյան այծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։