Քաղաքացիների բազմամարդ երթը դեպի ՔՊ գրասենյակ (լուսանկարներ)

Ընդդիմությունը երթ է անցկացնում Արագածոտնում տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ։

Երթը գնում է դեպի ՔՊ գրասենյակ, ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն։

Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցներն իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որտեղ գրված է` «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք, բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։

Նրանք նաև վանկարկում էին` «առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկոլ, մարդասպան», «Նիկոլ, հայասպան»։